ՈՒկրաինայի պատճառով երրորդ համաշխարհային պատերազմ չի լինի՝ հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ «Ես չեմ սկսել այս պատերազմը, դա Բայդենի համաձայնությունն էր։ Ես եկա, և դա լիակատար անկարգություն էր։ Դա կարող էր հանգեցնել երրորդ համաշխարհային պատերազմի։ Դա տեղի չի ունենա, մեզ կհաջողվի կանգնեցնել դա։ Ես կարծում եմ, որ նախագահ Պուտինի հետ իմ հարաբերությունների շնորհիվ դա տեղի կունենա շատ արագ»,- հավաստիացրել է Թրամփը։               
 

Կարևոր է հրաժարվել թշնամու առավելության նկատմամբ վախից

Կարևոր է հրաժարվել թշնամու առավելության նկատմամբ վախից
05.03.2025 | 09:01

Իր 4500 տարվա պատմության ընթացքում ավելի քան 300 խոշոր պատերազմներից հայկական բանակը 173 հերոսամարտ է վարել՝ ունենալով փառահեղ հաղթանակներ։ Աշխարհի պատմության մեջ իրենց հաղթանակներով հայկական բանակի հետ մրցել կարող են 2-3 այլ հնագույն պետություններ։

Այսօր էլ հայկական բանակն ունի կարողություններ՝ կռվելու թշնամու դեմ և տանելու հաղթանակներ, բայց, ցավոք, կիրառվում են այնպիսի մարտական հնացած մեթոդներ, որոնք ենթադրում են շատ զոհեր, մինչդեռ Հայաստանի նման փոքր երկրների համար անհրաժեշտ է ունենալ մոբիլ բանակ՝ փոքր քանակով մեծ թիրախների հասնելու համար։

Այդպիսի բանակներ ևս կան աշխարհում, որոնք զինվորի կյանքը շատ բարձր են գնահատում և մարտական առաջադրանքներ կատարում են ոչ թե զինվորի կյանքի հաշվին, այլ պահպանելով այդ կյանքը և կենտրոնում ունենալով մարդու անվտանգությունը՝ հանուն հայրենիքի սահմանների անվտանգության (Իսրայել, Շվեյցարիա և այլն)։

2020-ի պատերազմի ժամանակ մենք կարող էինք քիչ զոհեր ունենալ, եթե մեր հրամանատարներից շատերը գնահատեին զինվորի կյանքը և գործեին զինվոր-հայրենիք միասնության սկզբունքով։ Այնտեղ, որտեղ եղան այդպիսի հրամանատարներ, մենք գրեթե զոհեր չունեցանք նույնիսկ թշնամու բայրաքթարների գրոհների պարագայում։ Լավագույն օրինակը 2020-ին Բերձորի մերձակայքի պաշտպանությունն էր, նաև Դժոխքի ձորը։

Հետևաբար, կարևոր է հրաժարվել թշնամու առավելության նկատմամբ վախից, գնահատել յուրաքանչյուր զինվորի կյանքը, ապահովել զինվորին անվտանգության պաշտպանության գործիքներով և պայքարել՝ «փոքր քանակով մեծ թիրախներ» սկզբունքով։

Այդպիսի հաջողված օրինակներ 2020-ից հետո՝ 2022-ին, 2023-ին որոշ զինվորականների անձնական աշխատանքի շնորհիվ մենք ունենք, ինքս էլ նմանատիպ դեպքեր տեսել եմ արևելյան առաջնագծի մի շարք վայրերում։

Դուք էլ օգնեք, որ ամբողջ առաջնագիծն այդպիսին դարձնենք՝ ապահովելով յուրաքանչյուր զինվորի անվտանգությունը և այդ կերպ ավելի անվտանգ դարձնելով մեր պայմանական սահմանը։

Նաիրի Հոխիկյան

Դիտվել է՝ 5820

Մեկնաբանություններ